Tert.am-ը գրում է.
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների տարելիցին Արցախի նախագահը, պատգամավորներն ու պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհվածներին։
Լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը նշեց՝ այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, այդպես էլ հայ ժողովրդի համար դաս չդարձավ։
«Տեղի ունեցածն ինչպես էլ անվանենք՝ թե ցեղասպանություն, թե էթնիկ զտում, թե բռնի տեղահանում, այնուամենայնիվ հանդիսանում է մեկ դար առաջ տեղի ունեցած Մեծ Եղեռնի շարունակությունը։ Ցավոք, ՀՀ իշխանությունները, խոսելով երկրի անվտանգության մասին, որը ենթադրում է երկու բաղադրիչ՝ հզոր բանակի ստեղծում և զուգահեռ խաղաղության օրակարգը, այնուամենայնիվ նման արտաքին քաղաքականությունն արդյունավետ է լինում այդ երկու ռազմավարությունների ներդաշնակության մեջ, ինչը, ցավոք, չի դիտվում մեր արտաքին քաղաքականության մեջ։ Մենք կտրուկ շեշտ ենք դնում միայն խաղաղության օչակարգի վրա՝ հույսներս դնելով նրա վրա, որ դրանով իսկ կարելի է ապահովել երկրի անվտանգությունը», - նշեց նա՝ շեշտելով, որ նման քաղաքականությունը նմանեցնում է Ստոկհոլմյան համախտանիշին, որի դեպքում զոհը փորձում է սեր և ըմբռնում դրսևորել ահաբեկչի նկատմամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: