Պարզվեց՝ Նիկոլի ռուսահաճո ռևերանսները ֆեյք էին. Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին Հակոբյան Աննայի մարդը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցվել է ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև՝ այն, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ «Եթե մենք դեռ չենք անցել անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում մենք կանցնենք անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ մեղադրելու լեգիտիմ առիթ ու պատճառ չի ունենա»,-ասել է օրեր առաջ ՌԴ-ի հասցեին հարգանքով խոսելու կոչ հնչեցրած կեղծավորը:
Միանգամից հարց է առաջաբոմ՝ ինչո՞ւ հանկարծ Նիկոլը որոշեց խռիկ տակ: Չտեսնել այստեղ ասենք Ֆրանսիայի արտգործնախարարի այցի կամ ամերիկյան կողմի ազդեցությունը, ուղղակի չի կարելի: Ի դեպ՝ ասում են, որ շուտով Մակրոնն էլ է գալու Հայաստան, ինչը նշանակում է, որ Նիկոլի հակառուսական հայտարարությունները կարող են սաստկանալ մի այլ կարգի:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այդ կառույցը դե ֆակո գոյություն էլ չունի. եթե ունենար, այսօր ՌԴ-ն Կուրսկի մարզում միայնակ ուկրաինացիների դեմ չէր պայաքարի: Բայց նույնիսկ նոմինալ կարգավիճակում ՀԱՊԿ-ի գոյությունը կենսական է Մոսկվայի համար, և եթե Երևանը սկսի քայքայել այն, իսկ Հայաստանի դուրս գալն այդ կառույցից կլինի դրա քայքայման սկիզբը, ապա դա Մոսկվայում կընկալվի որպես հստակ դեմարշ, ինչն էլ կհանգեցնի լրջագույն հետնանքների՝ ասենք մութ ու ցուրտ տարիներից՝ տարածքային հսկայական կորուստներ: Ընդ որում՝ Հայաստանին դուրս կդնեն նաև ԵԱՏՄ-ից՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով:
Որպեսզի չլինի վերադարձ 90-ականների խավարին, պետք է իշխանության ղեկից ռադ անել Նիկոլին: Բայց ո՞նց, էս ա հարցը…