ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան։
Այս մասին հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ նա հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդում են իրանական մի շարք լրատվամիջոցներ, Շոյգուն հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների» հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը:
Ըստ իրանական լրատվամիջոցների Շոյգուն Թեհրանում հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան փոխանցել Պուտինի ուղերձը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Շոյգուն Փեզեշքիանին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:
Նշենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա ԻԻՀ է այցելել օգոստոսի սկզբին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել