ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը, անդրադառնալով նոյեմբերի 9-10-ի փաստաթղթից Հայաստանի հնարավոր հրաժարման հարցին, որի մասին վերջին շրջանում բավական շատ է խոսվում, հայտարարել է, թե Հայաստանը չի հրաժարվի դրանից, իսկ նրանց, ովքեր կոչ են անում հրաժարվել նոյեմբերյան փատաթղթից, Սոնիկը մեղադրել է միտումնավոր կամ ենթագիտակացաբար այն թեզը լեգիտիմացնելու համար, ըստ որի՝ Հայաստանը խոստացել է միջանցք, բայց չի տալիս: Միաժամանակ ՔՊ-ականը ակնարկել է, որ այդ թուղթը նախևառաջ հրադադարի մասին է:
Նոյմեբերյան տխրահռչակ փաստաթղթից Նիկոլը չի հրաժարվելու, և դա փաստ է: Ողջ խնդիրն այն է, որ իրականում նոյեմբերյան փաստաթուղթը Նիկոլի իշխանության հենքն ու հիմքն է: Կոնկրետ 2021-ի իր վերարտադրման համար նա պարտական է հենց այդ փաստաթղթին, և եթե նա հրաժարվի դրանից, ապա աշխարհաքաղաքական իմաստով նա կկորցնի իր արժեքն ամբողջությամբ՝ շատ կարճ ժամանակ հետո կորցնելով նաև իշխանությունն ու բռնելով բանտի ճանապարհը: Բացի այդ, այո, նոյեմբերյան փաստաթղթից հրաժարումը կարող է կազուս բելլի դառնալ, ինչից Նիկոլը շան պես վախենում է:
Մյուս կողմից՝ իմաստ էլ չունի նոյմբերյան փաստաթղթից հրապարակայնորեն հրաժարվելը կամ այն բոյկոտելը, քանի որ այն փաստացի գոյությոն չունի ու յուրատեսակ ռուդիմենտ է: