Նիկոլը շարունակում է պարբերաբար աղտոտել ֆեյսբուքյան տիրույթը՝ վարկաբեկելով հայությանն ու քայքայելով հասարակությունը: Օրինակ՝ այս անգամ պնդել է, թե Խրիմյան Հայրիկի ժամանակներից ի վեր հայերիս աշխարհաճանաչողության մեջ շատ բան չի փոխվել, իսկ այնուհետև հավելել.«Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլև մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունեն»:
Այսինքն՝ Հայաստանն ամորձատելուն միտված քաղաքականութան իմաստն «օտարների աչքը մտնե՞լն» է: Փաստորեն, որպեսզի աշխարհը Նիկոլի մասին լավ մտածի, Հակոբյան Աննայի մասին լավը խորհի, պետք էր որպեսզի նախ՝ 2020-ին պայմանավորված պատերազմով Հայաստանը պարտվեր, իսկ հետո էլ Երևանի աչքի առաջ Արցախը ցեղասպանվեր: Ակնհայտ է, չէ՞, որ այդ ցեղասպանությունը տեղի ունեցավ Նիկոլի կողմից վարվող արտաքին քաղաքականության հետևանքով, և եթե ՔՊ-ական Հայաստանն ի սկզբանե ճիշտ քաղաքականություն վարեր, ապա 2020-ի պատերազմն էլ չէր լինի, պարտությունն էլ:
Միրզոյան Արոն, փաստորեն, մի առաքելություն ունի՝ Նիկոլի պատիվը դրսերում բարձր պահելը, իսկ թե դրա համար ինչ զոհեր կպահանջվեն, Նիոլին ընդհանրապես չի հուզում, նրա համար կարևորը ազգային մտածելակերպ ու անհայրենիք գոյանքների բուծումն է, որպեսզի թուրքերն իրենց զգան առավել ապահով:
Նիկոլը սրանով ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա ոչ մի կապ չունի հայ ժողովրդի ու նրա կենսական շահերի հետ, քանի որ վարձու դրածո է, որի նպատակը Հայաստանը բովանդակազուրկ տարածք դարձնելն է՝ ի փառս թուրքերի: