ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայումս «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ բավական ուշագրավ հայտարարություներով է հանդես եկել՝ մոտավոր պատեկարցում տալով այն մասին, թե ինչ է Հայաստանին սպասվում:
Մասնավորապես՝ հայտարարելով, որ Հայաստանը ՌԴ-ից կտրելու ու այն Արևմուտքի հովանու ներքո մտցնելու պրոցեսը լինելու է երկար, պահանջվելու է մի ամբողջ սերնդի աշխատանք՝ Բաերն ասել է.«Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, իսկ մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր տևական աջակցությունը»:
Բաերի հայտարարությունը չափազանց արժեքավոր է հատկապես Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ վերջերս թեժացած խոսակցություների ֆոնին, երբ մի քանի մարգինալ դեմքեր փորձում են իբր հանրաքվե անցկացնել՝ հանրությանը խաբելու, թե Հայաստանի՝ դեպի Եվրոպա գնալու հարցը կախված է ընդամենն ազատ կամարտահայտությունից: Մինչդեռ իրականում պոստսովետական տարածքի բոլոր երկրներն անխտիր Արևմուտքին հարկավոր են նախևառաջ և բացառապես ՌԴ դեմ օգտագործվելու համար: Ընդ որում՝ նրանց չի էլ հետաքրքրում, թե այդ ճանապարհին ինչ ճակատագրի կարժանանա այս կամ այն ժողովուրդը: Ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ Հայաստանին աջակցելու մասին խոսող արևմտյան պաշտոնյաները վարանում են գետնի վրա Հայաստանին անվտանգային երաշխիքներ տալ կամ գոնե մի թթու խոսք ասել բռնապետ Իլհամին, որի կողմից անցկացված ընտրությունները ոչ ոք կարծես թե կասկածի տակ չդրեց՝ չնայած փաստին, որ դրանք, մեղմ ասած, խիստ ձևական էին, բռնապետական երկրին հարիր:
Հայաստանն իրականում ունի ընտրություն և միանգամայն ռացիոնալ ընտրություն, սակայն քանի որ Հայասանում իշխանության են թուրքական ագենտները, մեր երկրիը հայտնվել է հերթական անգամ ամայանալու շեմին:
Նիկոլը վաղուց է ասել՝ կա՛մ Հայաստանի վարչապետը կլինի ինքը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենամիսկ թե որը կլինի դրա գինը, նա խորապես թքած այդ հարցի վրա: