168.am-ը գրում է․
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում կքննարկվի աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։
Միխայել Ռոթը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով: Օրակարգի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/09/17/2098053.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել