Թրամփի դեմ առաջին մահափորձից հետո ամերիկյան իստեբլիշմենտի մոտ ձևավորվեց մոտեցում, որ այս ամենն արդյունք է այն ատելության և անհանդուրժողականության, որ քաղաքական առաջնորդներն ու իրենց թիմերը ձևավորել են միմյանց դեմ:
Բայդենին անվտանգության պատասխանատուներն իսկույն առաջարկեցին կրճատել հանրային վայրեր այցելությունները, ուժեղացրեցին Թրամփի և այլ թեկնածուների անվտանգությունը:
Այս ատելության մթնոլորտում առաջին քայլն արեց Բայդենը՝ որպես իշխանություն, իր վրա վերցնելով պատասխանատվությունը: Նա զանհահարեց Թրամփին հետաքրքրվելու նրա առողջությամբ: Նրանք չէին շփվել 2020 դեբատներից հետո, նույնիսկ ձեռք չէին սեղմում: Անմիջապես հետո Քամալա Հարիսը դեբատներին մոտեցավ Թրամփին, ողջունեց և «լավ դեբատներ» մաղթեց: Մինչ մահափորձը Բայդեն-Թրամփ դեբատի ժամանակ ձեռքսեղմում չէր եղել, թեկնածուները չէին ողջունում միմյանց:
Անմիջապես հետո, 9/11 հուշահամալիրում Թրամփը, Բայդենն ու Հարիսը կանգնած էին կողք կողքի: Սա բացառիկ պահ էր: Դրանից հետո Թրամփի դեմ կազմակերպված երկրորդ մահափորձից հետո Բայդենը կրկին զանգահարեց Թրամփին և ջերմ զրույց ունեցավ: Ավելին, ի նշան ազգային միասնականության, Բայդենն իր գլխին դրեց Թրամփի «MAGA» գլխարկը:
Նման քայլերն իրոք կարևոր են, սակայն ամերիկյան հասարակությունն այնքան պառակտված և երկփեղկված է, որ ազգային միասնականության քարոզ է արվում գոնե այս փուլում հասնելու թեկնածուների դեմ հնարավոր բռնությունների վերացմանը, քանի որ իրավիճակը հասել է ծայրահեղության:
Возможно, это изображение 1 человек, шляпа и текст «LIVE NOW BIDEN WEARS MAGA HAT FOXI TRUM 2024»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել