Միջխորհրդարանակն միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի փակման մասնակիցներին դիմելով՝ Սիմոնյան Ալենը հայտարարել է թե Հայաստանում տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը» այն մասին է, որ անհնարին ոչինչ չկա՝ միաժամանակ խնդրելով երիտասարդներին վստահել սեփական ուժերին:

Սիմոնյան Ալենի խրոխտ, ինքնավստահ հայտարարությունը բավական յուրօրինակ իմաստ է ձեռք բերում ՔՊ-ական իշխանության 6 տարվա ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի արձանագրած կորուստների ֆոնին: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ անհնարին ի՞նչ չկա: Այո, եթե խոսքը վերաբերում է անօրինակ դավաճանությանը, մարդկանց մանիպուլացնելուն, սեփական երկիրը թշնամու ոտքի կոխան սարքելուն, հայրենիքը Իլհամին ուսուլով նվիրելուն, սեփական խոստումները ոչ միայն չկատարելուն, այլև հակառակն անելուն, բացառիկ անբարոյականություն դրսևորելուն, ապա, ինչ խոսք, Ալենի հայտարարությունը չափազանց տեղին է ու ճիշտ. ՔՊ-ականները սեփական փորձով են փաստել Ալենի խոսքերի հավաստիությունը: Իսկ ի՞նչ են սովորելու Հայաստան ժամանած երիտասարդները՝ իրենց աչքի առաջ ունենալով ՔՊ-ի օրինակը, ինչպես հաջողությամբ սեփական երկիրը տալ թշնամուն, իսկ հետո նույնքան հաջողությամբ մարսե՞լ դավաճանությունը:

ՔՊ-ի օրինակը միայն մեկ բանի համար կարող է պետք գալ՝ տեսնել ու հասկանալ, թե ինչպիսին չպետք է լինեն քաղաքական լիդերները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել