Չինաստանում հայտնված «տիկին» Աննան մի տեսանյութ է հրապարակել՝ պատկերացում տալով, թե ինչով է նա այնտեղ զբաղված: Նա Պեկինում այցելել է ամենամեծ՝ «Soong Ching Ling» հիմնադրամի «Երիտասարդների գիտական, տեխնոլոգիական և մշակութային փոխանակման» կենտրոն, որտեղ նրան դիմավորել են կենտրոնում ուսանող փոքրիկները, ծաղկեփունջ նվիրել, ուղեկցել նրան:
Հայտնի էր դարձել, որ Չինաստանում Պապիկյան Սուրիկն է հանդիպել Չինաստանի պաշտպանության նախարարի հետ, ինչը նշանակում է, որ «նոր» Հայաստանում իշխանությունները որոշել են վերանայել հայ-չինական հարաբերություններն ու գուցե դրանց հաղորդել նոր դինամիկա: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո այդ հարաբերություներում սկսվեց անկման երկարատև շրջան, ինչը պայմանավորված էր Հայաստանի կոնկրետ քաղաքականությամբ:
Հետաքրքիր է, որ Չինաստան է մեկնել, փաստորեն, Նիկոլի կնիկը՝ սուբյեկտ, որի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը մի քանի անգամ ավելին է, քան ամուսնունը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ փորձ է արվում հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել: ՀՀ-ում Չինաստանի դեսպանը մի քանի անգամ հանդես է եկել հոդվածներով՝ հասկացնելով, որ Պեկինը շահագրգռված է Երևանի հետ երկխոսության խորացմամբ: Գուցե ՔՊ-ում որոշել են մի փոքր էլ այս ուղղությամբ խաղեր տալ՝ իբր Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու համար: Բայց մի՞թե ՔՊ-ն կարող է որևիցե հայանպաստ բան անել այս երկրի համար, եթե հայտնի է, թե ովքեր են նրանց հովանավորում:
Ինչ վերաբերում է հայ-չինական հարաբերություններին, ապա ակնհայտորեն դրանք ունեն շատ մեծ պոտենցիալ, որը սրանց օրոք, ցավոք, չի ռեալիզացվում: Փոխարենը Չինաստանը միլիարդների ներդրումներ է արել ու անում Ադրբեջանում՝ հզորացնելով մեր թշնամուն:
Պեկինի հետ փոխշահավետ համագործակցության ծավալումը բխում է Հայաստանի կենսական շահերից. ապագա աշխարհը, ըստ կանխատեսումների, լինելու է գլխավորապես դեղնագույն, ուստի կատարյալ հիմարություն կլինի այս իրողության անտեսումը մի երկրի կողմից, որն իր թշնամիների քանակով ոչ մեկի մոտ նախանձ չի առաջացնում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3134
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել