Armsport.am-ը գրում է․

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է 2022 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին:

«Չեմ ապացուցի՝ ճիշտ էի, թե սխալ, դա այլևս իմ խնդիրը չէ։ Ես ասում եմ միայն այն, ինչ պետք է ասեմ։ Ինձ համար ամեն ինչ ավարտված է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո

Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 4 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել