Մենք պետք է ունենանք ստանդարտներ՝ սկսած արտաքին տեսքի ստանդարտներից՝ շարունակած արագության ստանդարտով: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երկրում բոլորս արագության հետ կապված խնդիրներ ունենք: Մենք երկու բան ենք արագ անում ՝ մեկը մեքենա վարելն է, մյուսն էլ ճաշի սեղանի շուրջ ենք մեծ արագություն բացում։ Մնացած ամեն ինչը դանդաղ է, դանդաղ ենք շարժվում: Մենք ևս՝ որպես կառավարություն, դանդաղ ենք շարժվում, մենք բոլորս ենք դանդաղ շարժվում, դանդաղ ենք մտածում: Այդ երկու բանից բացի, մնացած ամեն ինչն անում ենք ահավոր դանդաղ», - ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել