Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն է՝ գնացեք պահեք: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-կան պատգմավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Տավուշում իշխանությունները նեղացրել են մեր հայրենիքի սահմանները:

«Կիրանցի կամուրջը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Դուք հայրենիքի մասին պատկերացում չունեք: Մենք Ադրբջանին անտառ չենք տվել, սուտ մի խոսեք:

Այն, ինչ հիմա դուք լսում եք, ես 50 տարի այնտեղ ապրել եմ, ես դրա մասին գիտեմ: Բերքաբերից հիմա քանի՞ հեկտար հող է, որ մեր վերհսկողության տակ չի: 600-700 հեկտար: Որ կգա ժամանակը, նոր կտեսնեք»,-ասաց նա:

Վահե Ղալումյանը խորհուրդ սահմանազատման վերաբերյալ հարցերն ուղղել սահմանազատման հանձնաժողովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել