ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Ստրասբուրգ պատվիրակություն գործուղելու մասին։
Դրանում ասված է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ, Սոնա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ, Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե ՇԻՄՇԻՐՅԱՆԻՆ»: