Tert.am-ը գրում է․

Պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանտու վերաբերվեն պատմական բարդ գործընթացի արդյունքում մշակված փաստաթղթերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ դրույթի մեջբերմանը, որում վարչապետը չի ասել, որ ՀՀ տարածքով դեպի Նախիջևան երթուղու անվտանգությունն ապահովելու է երրորդ երկիրը: Փաշինյանն ասել է, որ նման ընկալումն իրականության հետ կապ չունի:

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան տեսնում է առկա փաստաթղթերն ու դրանց դրույթները մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր:

«Այսպես ասած, մեկ խաղում ենք, մեկ՝ չէ: Ամեն դեպքում խոսքը միջազգային իրավունքի, կողմերի ստորագրած փաստաթղթերի մասին է... Չի կարելի այսքան անպատասխանատու վերաբերվել ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ պետք է հարգել նրանց ջանքերը, ովքեր ամեն ինչ արել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել