Գռզոն լրագրողի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է Նիկոլին գովել: «Ես Փաշինյանին գովել եմ իրա արդար լինելու, ազնիվ լինելու, չկաշառված լինելու, որ կոռումպացված չի: Սրա համար եմ գովացել, և որ ինքն առավոտ 7:30 գալիս ա աշխատանքի, զբաղվում ա երկրով: Կարա սխալներ էլ անի, ոնց որ ցանկացած մարդ: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, որ իրա փոխարեն ո՞վ լինի…»,-լսեցնել է տվել Նիկոլին Գռզոն՝ հավելելով, որ ինքն էլ իդեալական չէ:

Գռզոն, իհարկե, անկեղծ է. ոչ ոք նույնիսկ չի էլ կարող կասկածել, որ «նոր» Հայաստանի թիվ մեկ օլիգարխը կատարելության մարմնացում չէ: Բայց մի՞թե նա կարծում է, թե ժողովուրդը Նիկոլից գերմարդ լինել է պահանջում: Մարդիկ ընդամենը ցանկանում են չդառնալ Արևմտյան Ադրբեջանի քաղաքացիներ տեսանելի ապագայում, իսկ թե Նիկոլը ժամը քանիսին է լքում Հակոբյան Աննայի ծոցը, քչերին է հուզում: Նիկոլը նույնիսկ սեփական կնոջ համար անփոխարինելի չէ, ինչպե՞ս է Գռզոն նրան անփոխարինելի համարում: Երանի՜ աշխատանքի գար կեսօրին, բայց լիներ այնպիսին, ինչպիսին ներկայանում էր 2018-ին. այդ ժամանակ նա իսկակական հայ էր, արդարության ու հայրենիքի իսկական մարտիկ: Մինչդեռ հետո պետք է պարզվեր, որ այդ ամենն ուղղակի օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հորինված լեգենդ էր՝ հյուսված Հայաստանն ու Արցախը ոչնչացնելու ու թուրքերին «պռախոդ» տալու նպատակով:

Գռզոն էլ, իհարկե, այդ լեգենդին երբեք չի հավատեցել ու չի հավատում, բայց քանի որ փողի մարդ է, նա իր ունեցվածքն ու ներդրումներն է ընդամենը պաշտպանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել