Գալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակն առաջին անգամ կգլխավորի կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։
«Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հրապարակել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Դրանում ընդգրկված են քաղաքական առաջնորդներ, գործող պատգամավորներ, օլիմպիական չեմպիոններ, «Ժողովրդի իշխանություն» կուսակցության անդամները, որոնք պաշտոնապես պոկվել են «Վրացական երազանք»-ից, ինչպես նաև կուսակցության նոր դեմքեր։
2012 թվականին «Վրացական երազանք»-ի ցուցակը գլխավորել էր Կախա Կալաձեն (այժմ՝ Թբիլիսիի քաղաքապետ), 2016 թվականին՝ նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, 2020 թվականին՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։