Tert.am-ը գրում է.

Ցանկացած սցենարի պատրաստ եմ, կալանքի պատրաստ եմ, մեր արդարության համար եմ  մարտնչում, իր գորոծվ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյան

«Ընտրության թեման հանվում է, սա քաղաքական որևէ գործառույթի մեջ մտնում»,- ասաց Առուշանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյեք իր նկատմամբ կատարվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Որոշումը եղել է 2022թ.-ին: Փաստաբանները բողոքարկել են: Բողոքը չի անցել: Այստեղ նաև սկզբունքային մոտեցումներ կան: Եթե ժողովուրդը  գնացել է իմ կալանքում եղած ժամանակ ինձ է ընտրել, բարոյական չէ ստորագրեմ կամ դուրս գամ, այն դեպքում, երբ օրենքով նման բան չկա: Ինձ պրոբացիան ոչինչ չի ուղարկել, ավագանուն է ուղարկել, ավագանին էլ լիազորություն չունի: Ինձ համար բարոյական չէ կալանքից խուսափելու համար հետքայլ անել»,-նշեց Առուշանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել