Խաղաղության պայմանագրի այն տեքստը, որը մենք այս պահին առաջարկել ենք, ամբողջապես համաձայնեցված տեքստ է: Այս մասին ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Դրանք կամ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես համաձայնեցվել են, կամ հոդվածների այն մասերը, որոնք հաջողվել է համաձայնեցնել: Փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, ու սա է եղել մեր առաջարկը՝ ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել: Հետևաբար, տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չկա: Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,-ասաց Միրզոյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել