Lurer.com-ը գրում է.
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը ելութ է ունեցել Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժությունների բացման արարողությանը:
Ի թիվս այլ հարցերի՝ Սերդյուկովը անդրադարձել էաշխարհում և տարածաշրջանում ստեղված իրավիճակին․
«Ներկայումս աշխարհում իրավիճակը բնութագրվում է ռազմավարական անկայունությամբ, պահպանվում է տարածաշրջանային հակամարտությունների սրությունը։ Կենտրոնասիական տարածաշրջանում բարձր մակարդակով պահպանվում են միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տարածման հետ կապված ռիսկերն ու մարտահրավերները»,- նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։
Անդրեյ Սերդյուկովը նշել է ՀԱՊԿ Հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել հրամանատարության և հսկողության մարմինների, կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների պատրաստակամությունը՝ նախատեսված առաջադրանքները կատարելու համար: