«Զանգեզուրի միջանցքի» շուրջ կարևոր հայտարարությամբ է հանդս եկել ՀՀ-ում Իրանի դեսպանը. բացի այն, որ այլոց՝ Հայաստանի ու միջանցքի մասին երազները համարել է անիրականանալի, նա պատասխանել է նաև այն հրացին, թե  ինչպես է Իրանը վերաբերվում նրան, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը հնարավոր է հանձնվի մասնավոր պահնորդական ընկերությանը. «Մենք կողմ ենք, որ այն, ինչ կատարվում է, լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ցանկացած վերահսկողություն պետք է լինի ՀՀ-ի կողմից, և մենք կողմ չենք, որ այլ երկրներից գան այստեղ ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանեն»:

Ինչպես հայտնի է, այս օրերին խոսվում էր այն մասին, որ բացառված չէ, որ ճանապարհի վերահսկողությունը հանձնվի  երրորդ կողմի՝ օտար մասնավոր ընկերության: Այս մասին սկսեցին խոսել հատկապես ՌԴ-ից միջանցքի կամ ճանապարհի բացման մասին հայտարարություններից ու Պուտին-Նիկոլ հեռախոսազրույցից հետո: Իրանը, փատորեն, կտրականապես դեմ է  արտահայտվում որևիցե երրորդ ուժի գոյությանն այդ ճանապարհին՝ դա իր համար համարելով կարմիր գիծ՝անկախ նրանից, թե ովքեր կվերահսկեն այդ ուղին:

Այստեղ հարց է առաջանում, թե Հայաստանով ացնելիք մջանցքի կամ ճանապարհի հարցը կարո՞ղ է բախման բերել Մոսկվային ու Թեհրանին, կամ գուցե «Զանգեզուրի միջանցքի» հարցը Մոսկվան շահարկում է Իրանին իր ծիրից բաց չթողնելու հաշվարկո՞վ՝ նկատի ունենալով այն, որ Իրանում նախագահ է Արևմուտքի հետ երկխոսության հակված անձնավորություն: 

Բոլոր դեպքերում փաստը, որ հարցն ունի բավական լուրջ պոտենցիալ՝ «Մի կաթիլ մեղրի» պատմության վերածվելու, կարծես թե այլևս կասկած չի հարուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել