168.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրեն: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Նորվեգիայում կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինան այժմ ավելի շատ ռազմական աջակցության կարիք ունի: Պատերազմին վերջ տալու ամենաարագ միջոցը Ուկրաինային ավելի շատ զենք տալն է», – ասել է նա՝ կոչ անելով դաշինքի երկրներին շարունակել Կիևին աջակցություն ցուցաբերելը:

Ստոլտենբերգը հերթական անգամ պնդել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, «և այդ իրավունքը չի ավարտվում Ռուսաստանի հետ սահմանին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել