Մեկնաբանելով Նիկոլի կողմից վերջին ասուլիսում հնչեցված այն միտքը, որ չի կարելի այլ երկրների հետ խոսել անհարգալից տոնով կամ բառամթերքով (Նիկոլը դա ասել էր ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի մի անմեղ հարցի՝ չկորցելոով առիթը՝ Պուտինին լիզելու)՝ Մելքոնյան Գագոն փորձել է փրկել ՔՊ-ական իշխանության հակառուսական դեմքը՝ Նիկոլի ռևերանսներին տալով չափազանց ինքնատիպ մեկնաբանություն. պնդել է, թե լինելով հայ՝ Հայաստանի շահը գերադասում է ամեն ինչից: «Ինձ թվում ա՝ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ երկրներն իրենց հարևանների, իրենց բաների համար չպետք է վատ բաներ խոսան»,-հայտարարել է «հայ» Գագոն՝ հստակեցնելով, որ Նիկոլն իրականում նկատի ուներ Լավրովին ու Մարիա «բաջուն», երբ նրանք շանտաժ են անում ՀՀ-ին ու վատ բաներ ասում մեր մասին:
Գագոյի «կռուտիտը» ծիծաղելի է ստացվել, և դա՝ մեղմ ասած: Բայց հարց է առաջանում, թե ինչու է նա այսպես «կռուտիտ» արել: Ակնհայտ է, որ ՔՊ-ն իր հակառուսական խաղի թակարդում է հայտնվել, ու հիմա Գագոն փորձում է հակառուսականությամբ վարակված հանրային շերտի աչքից չընկնել, փորձում է անել այնպես, որ ՔՊ-ի կամ անձամբ իր հակառուսական իմիջը չտուժի, քանի որ դա կարող է իշխանությունների հանրային վարկի վրա վատ ազդի:
Բայց մի՞թե իսկապես Գագոն կարծում է, թե ոչ ոք ոչինչ չի հասկանում, ու մարդիկ չեն տեսնում, թե ինչն է Նիկոլին դեպի Ռուսաստան հակում, և թե ինչպես է հիմա նա ստիպված իր թքածը լիզում: Գագոն փորձում է ստեղծել տպավարություն, թե ինքը չի լիզում՝ չհասկանալով, որ Նիկոլից ավելի ծիծաղելի դրության մեջ է ինք զինք դնում: