News.am-ը գրում է․
Եվրամիության առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիթորինգի քողի տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ, ասել է Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել, եթե 2022թ. սեպտեմբերին Երեւանը համաձայներ իրականացնել ՀԱՊԿ առաջարկը Ադրբեջանի հետ սահմանի իրավիճակի կայունացման վերաբվերյալ։ Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, ներառյալ ռազմատեխնիկական օգնությունը, մոնիթորինգային առաքելության առաքումը, աջակցությունը սահմանապահ զորքերի ուսուցանմանը։ Ցավոք, ՀՀ ղեկավարություն նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի բանով չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» քողի տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ,- ասել է դիվանագետը «Союзники. ОДКБ» հասարակական-քաղաքական պարբերականի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի ճակատագիրը եւ ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները եւ հարեւան գործընկեր պետությունները։ «Դրսից ոչ ոք խաղաղություն եւ բարգավաճում մեր ընդհանուր տուն չի բերի։ Եթե խոսենք երկարատեւ տարածաշրջանային անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման կայունության ապահովման խնդիրների մասին, ապա դրանց բնավ չեն համապատասխանում «հավաքական Արեւմուտքի» պլանները տարածաշրջանի ռազմականացման եւ այնտեղ ԵՄ եւ ՆԱՏՕ ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնման վերաբերյալ»,- նշել է Կոպիրկինը։