Ֆինանսների ՔՊ-ական նախարար Հովհաննիսյան Վահիկի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Հրազդանում ամառանոց ունի, փաստացի տնօրինում է մեկ բնակակարան՝ Կենտրոնում, հաշվետու տարվա սկզբում ունեցել է 3 տրանսպորտային միջոց՝ 2007 և 2005 թվականների արտադրության 2 «Toyota» և 1995-ի արտադրության մեկ «TRANSALP V600 PD06» մոտոցիկլ՝ ընթացքում օտարելով «Toyota»-ներից մեկը, հանձնված և վերադարձված փոխառությունները տարվա վերջում կազմել են 27000 դոլար և մոտ 88000000 դրամ, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)՝ մոտ 5000 դոլար ու 3948813 դրամ: Վահիկն ունեցել է 100000-ի կանխիկ դրամ, տարվա եկամուտներն էլ կազմել են 20126814 դրամ, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը կազմել է 5500 դոլար, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը՝ 3000000 դրամ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3096
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել