Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որևէ ասելիք չունե՞ն, ՔՊ-ական Խանդանյան Սաքոն, պատախանել է՝ ասելով.«Եթե ասելիք լիներ, ասելիքը կարվեր»:
«Փառահեղ» պատասխան է, այնպես չէ՞… Իրոք, ի՞նչ ասելիք կարող էր ունենալ մի քաղաքական թիմ, որը գիտակցաբար Արցախը հանձնեց թուրքերին: Երևի որոշել են այս անգամ կեղծավորություն չանել, կլոունություն չանել ու անիմաստ ջուրծեծոցիներով մարդկանց զահլեն չտանել: Անիմաստ լոլոները թերևս առավել կընդգծեին ՔՊ-ական թիմի անբարոյականությունը, ցինիկ էությունը:
Իսկ ի՞նչ ասեին, հո չէի՞ն ասելու՝ հաջորդ տարին՝ Շուշիում, կամ հո Իլհամի տարածքային ամբոջականությունը հարցականի տակ չէի՞ն դնելու, թուրքի բեղիկների հետ հո չէի՞ն խաղալու, խաղային որ ի՞նչ աենին, որ իրենց գլխին դժբախտություն բերեին՝ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի հրապարակման տեսքով:
Որևիցե ռեակցիա չտալով սեպտեմբերի 2-ի կապակցությամբ՝ Նիկոլը հստակ ուղերձ հղեց ոչ միայն թուրքերին առ այն, որ ինքը հավատարիմ է հայ ժողովրդին ծախելու իր առաքելությանը, այլև՝ հայ հանրությանը՝ շատ կոնկրետ շեշտադրմամբ: Մնում է ուղղակի, որ հայ հանրությունն այնքան հասուն լինի, որ համապատասխան հետևոթյուններ անի:
ՔՊ-ի այս լկտիության պատճառներից մեկն էլ մեր հանրության մեծ մասի՝ հետևություններ անելու կարողության բացակայությունն է: