Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր երկրի հյուսիսում, տեղեկացրել է TV Chosun հարավկորեական ալիքը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ տուժած շրջանի 20-30 ղեկավար գնդակահարվել է։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հուլիսի վերջին կայացած արտահերթ նիստում հայտնել է, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը» եւ այսքան զոհերի պատճառ են դարձել։ Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները տարածել են պետության ղեկավարի լուսանկարները, որը հետեւում է փրկարար աշխատանքներին աղետից հետո, բայց չեն տեղեկացրել որեւէ զոհի մասին։
TV Chosun-ի տեղեկացմամբ՝ հեղեղումների պատճառած վնասը ամենամեծն է հյուսիսային Չագանդո նահանգում, որը սահմանակից է Չինաստանին։ Հորդառատ անձրեւները վնասել են ավելի քան 4 հազար տներ, ճանապարհներ եւ երկաթուղին, ինչպես նաեւ հեղեղել են մոտ 3,3 հազար հեկտար Սինիյջու քաղաքում, 5 հազար մարդ փրկվել է, գրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։