Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Բաքու մեկնելուց։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի այդ նախազգուշացումը՝ այն անվանելով «անհիմն և կողմնակալ»։
Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, թե «որևէ հիմք չկա՝ պնդելու, որ Ֆրանսիայի քաղաքացիներին Ադրբեջանում առանց պատճառի ձերբակալում են»։
Միակ դեպքը, Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ, լրտեսության մեջ կասկածով Մարտին Ռիանի և Բաքվի մետրոյում միջադեպի համար Թեո Հյուգոյի ձերբակալությունն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել