ՔՊ-ական իշխանությունը, պարզվում է, որոշել է մաքրել ոչ միայն պետական ծառայողների շարքերը, պետական կառավարման համակարգը իշխանություններին ոչ հնազանդ մասնանգետներից, այլև՝ Երևանի պետական համալսարանը՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող ու դրանց մասին բարձրաձայնել չվախեցող գիտնականներից. շուրջ մեկ տասնյակ մասնագետ կա՛մ ազատվել է աշխատանքից, կա՛մ շուտով կազատվի դասախոսական պաշտոնից:
Նիկոլի իշխանությունն ամենաշատը վախենոմ է ազատ խոսքից: Խոսող մարդն է այսօր Նիկոլի թշնամին, նա, ով ոչ միայն չի վախենում իրերը կոչել իրենց անուններով՝ Հայաստանի ու Արցախի կործանման պատճառ դարձած մեղավորին մատնացույց անելով, այլև փորձում է հանրությանն արթնացնել լեթարինգիական քնից: Ընդ որում՝ նման քստմնելի վարքագիծ է դրսևորւմ մի քաղաքական ուժ, որի պարագլուխը ընդդիմադիր եղած տարիներին ամենադաժան քննադատության էր ենթարկում կրթական համակարգում այն ժամանակ իշխող կուսակցության ներգրավվածության փաստը, դա համարում հակադեմոկրատական երևույթ, հետույք պատռում, թե եթե իրենք գան, բոլոր նմանատիպ երևույթները բացառելու են հայ իրականությունից: Եկան և ի՞նչ: Եկան ու եղածն էլ քանդեցին, ժողովրդավարության բոլոր դրսևորումները ոչնչացրեցին ու ոստիկանապետություն ստեղծեցին, երկիր, որտեղ եթե Նիկոլի հանդեպ լոյալ չես, ուրեմն հարվածի տակ ես, եթե նույնիսկ դոկտոր ու պրոֆեսոր ես:
Մտավորականությունը, ազատ մտածելակերպն ու ՔՊ-ական կեղտոտ քարոզչական կտերը չուտող մարդիկ են Նիկոլի թշնամիները, որոնց նա երդվել է ոչնաչցնել, որպեսզի հաղթի «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը, որպեսզի Աննայի դրսի կուրատորները չանիծեն Նիկոլին հերը: