Առողջապահության նախարար աշխատող Ավանեսյան Անոյի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի բնակարան՝ Արաբկիրում և «դաչա»՝ Արագածոտի Ղազավանում, վարում է  2012-ի արտադրության «Ford»: Բաժնային արժեթղթեր էլ ունի Անոն՝ 1000000 դրամի, մոտ 40000 դոլարի բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարվա սկզբում կազմել են 2101880 դրամ և մոտ 74 եվրո, իսկ ահա տարվա վերջում մնացել է միայն եվրոն: Անոն 2023-ին 1500000-ի էլ կանխիկ դրամ է ձեռքին ունեցել, հաշվետու տարվա եկամուտներն էլ կազմել են 30118378 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել