Ատոմակայանի աշխատանքը խափանած կայծակը, պարզվում է, առիթ է տվել թուրքերին՝ կրկին արծարծելու Մեծամորի ատոմակայանի հարցը. Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և անհանգստություն հայտնել կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում  նա հայտարարել է, թե ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին՝ ընդգծելով՝ վթարի դեպքում կտուժի ոչ միայն Հայաստանը։

Թուրքերի համար Մեծամորի ատոմակայանը կենսական կարևոության հարց է հանդիսանու, և սա հայտնի ճշմարտություն է. Հայաստանը վաղուց ֆիզիկապես ջնջված կլիներ, հայերն էլ նոր ցեղապսանության ենթարկված կլինեին, եթե այդ ատոմակայանը չլիներ: Բացի այդ՝ մի բան է  Հայաստան՝ ատոմակայանով, մեկ այլ բան՝ առանց ատոմակայանի, որի շնորրհիվ Հայաստանը կարող է նույնիսկ միջուկային զենք ունենալ:

Ինչպես հայտնի է, Արդբեջանը հայտարարում է, որ եթե ՀՀ-ն փոխի իր Սահմանադրությունը, ապա խաղաղության պայմանագիրը կկնքվի: բայց ակնհայտ է, որ Բաքուն, որը չունի խաղաղության նպատակ, հաջորդ իսկ պահին կարող է առաջ քաշել ատոմակայանի հարցը՝ հայտարարելով, թե եթե իսկապես Երևանը ցանկանում է խաղաղություն, ապա պետք է հրաժարվի ատոմակայանից: Նիկոլը պատրաստ կլինի՞ այդ մի պահանջն էլ բավարարել: Բայց կասկածող կա՞… 

ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանին միջուկային էներգիայով ապահովելու պատրաստակամության մասին, ավելին՝ Հայաստանը դիմել է «123-րդ համաձայնագրին» միանալու, որի հաստատման պարագայում մեր երկիրը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ: Շատերն այս պրոցեսը համարում են բավական վտանգավոր Մեծամորի ատոմակայանի ճակատագրի առումով՝ մեր ունեցածի ու հավանական ուենալիքի որակական տարբերությունն արձանագրելով:

Բացառված չէ, որ եթե ԱՄՆ-ն այս ոլորտում ՀՀ-ի հետ համագտործակցի, Նիկոլը դնի Մեծամորի ատոմակայանի փակման հարց, ինչը միմիայն կերջանկացնի թուրքերին: Նիկոլը դա կարող է անել, հանրությանն էլ խաբել, թե անում է, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի: Վկան Տավուշի հանձնված հողերն ու բնակավայրերն են: 

Մինչդեռ Մեծամորի ատոմակայանի փակումը կարող է ազդակ դառնալ Թուրքիայի համար՝ ավարտին հասցնելու 2015-ին սկսածը: Եվ ո՞վ է այդ ժամանակ թուրքերին կանգնեցնելու. ինչքան Արցախում կանգնեցրեցին, այնքան էլ այստեղ են ստոպ տալու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել