168.am-ը գրում է․
ՀՀ Սահմանադրությունում եւ իրավանորմատվային այլ ակտերում դեռեւս պահպանվում են տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ, դա, իր հերթին, խաղաղության եւ հարաբերությունների կարգավոման ամենալուրջ սպառնալիքն է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սերբ գործընկերոջ՝ Մարկո Ջուրիչի հետ Բաքվում տված համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է Report-ը։
Բայրամովը տեղեկացրել է սերբ գործընկերոջը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի քայլերի եւ այն դրական քայլերի մասին, որոնք կատարվում են երկու երկրների միջեւ սահմանազատման հարցում։
Բայրամովը նաեւ հայտնել է, որ Հայաստանի վերազինումը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը։ «Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, պետք է լրջորեն մտածի իր քայլերի մասին։ Մենք ակնկալում ենք դրանց ճշտում»,- ասել է նա։