Բանակցային գործըթացում ռուսական միջնորդական դերի կարևորությանը և բանակցային նոր ռաունդը եռակողմ ձևաչափով անցկացնելու հնարավորությանը վերաբերող հարցին Նիկոլն ասուլիսում տվել է, ըստ էության, բացասական արձագանք՝ հայտարարելով, թե երկկողմ ձևաչափով Բաքվի հետ բանակցելը բավական արդյունավետ է: Ճիշտ է՝ նա սկզբունքորեն չի մերժել ՌԴ միջնորդությունը կամ Մոսկվայում բանակցելու հնարավորությունը, սակայն հասկացրել է, որ դա այս փուլում, ըստ էության, անհնար է:
Նիկոլն ամբողջութամբ փորձում է տեղավորվել արևմտյան քաղաքականության ծիրից ներս, և սա՝ այն դեպքում, երբ տարածաշրջանի երկրները մեկ անգամ չէ, որ հայտարարում են, որ վտանգավոր կեցվածք է: Բայց այստեղ նույնիսկ դա չէ էականը, այլ՝ այն, որ Նիկոլն ակնհայտորեն բախման է գնում Մոսկվայի հետ մի դեպքում, երբ բնավ պարզ չէ, թե ինչ է դա Հայաստանին տալու գործնականում: Ավելին՝ ակնհայտ է, որ Նիկոլի նման քաղաքականությունը ջուր է լցնում թուրք-ադրբեջանական ջրաղացին՝ է՛լ ավելի սրելով Երևան-Մոսկվա վատթար հարաբերոթյունները՝ Մոսկվային է՛լ ավելի կախյալ վիճակում դնելով Բաքվից՝ Հայատանի անվտանգության համար դրանից բխող բոլոր հետևանքներով:
Մինչդեռ Իլհամը շատ խորամանկ ու հմուտ լարախաղացին բնորոշ ճարպկությամբ խաղ է խաղում՝ փորձելով ունենալ միանգամից երեք հենակետ՝ ՌԴ, Արևմուտք ու Թուրքիա: Նա դա անում է երբեմն շանտաժի, սիրաշահման, «ոռ խաղացնելու» միջոցով, ու նրա մոտ ստացվում է. որևէ հարթակ ընտրելուց առաջ տվյալ ուժային կենտրոնից ստանում է հնարավորը՝ իր լոյալության դիմաց ու օգտվում է: Կա՞ մեկը, ով կարող է Զախարովային հակադարձել ու ցույց տալ մի փաստաթուղթ՝ ընդունված Արևմուտքում, որով կապացուցեինք ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակին, որ Արցախում տեղի ուենցածն էթնիկ զտում էր կամ ցեղասպանություն…
Ի՞նչ է անում երկկողմ ձևաչափով Իլհամի հետ բանակցող Նիկոլը: Հայաստանի հողերն է հանձնում՝ անունը դնելով սահմանազատում. չանի, Իլհամն Արայիկ Հարությունյանի՝ դեռևս չհեռարձակված հարցզրույցը կհրապարակի՝ Նիկոլի դագաղին խփելով վերջին մեխը: