Միացյալ Նահանգներում ծխախոտի մնացորդի ԴՆԹ նմուշի շնորհիվ բացահայտվել է քառասունչորս տարի առաջ տեղի ունեցած սպանությունը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
«Ծխախոտի մնացորդից վերցված ԴՆԹ նմուշի շնորհիվ հնարավոր է եղել ձերբակալել 1980 թվականին Վաշինգտոն նահանգում կնոջ սպանության մեջ կասկածվողին», – նշել է հեռուստաալիքի կայքը։
Ըստ աղբյուրի՝ Արկանզասում ձերբակալվել է երեսունամյա Դորոթի Մարիա Սիլզելի սպանության մեջ մեղադրվող տղամարդը։ Նրա անունը Քենեթ Դուեյն Կունդերտ է և ներկայումս նա 65 տարեկան է։Դորոթի Սիլզելը մահացած է հայտնաբերվել 1980 թվականի փետրվարին Քենթի իր տանը՝ խեղդամահության նշաններով:
ԴՆԹ-ի նմուշներ են հավաքվել հանցագործության վայրից, սակայն այն ժամանակ չի եղել կասկածյալին նույնականացնելու տեխնոլոգիա։ Հետագայում քննիչները համեմատել են ԴՆԹ-ի բազմաթիվ նմուշները հանցագործության վայրում ձեռք բերվածների հետ, սակայն համապատասխանություններ չեն եղել:
Միայն 2022 թվականին՝ օգտագործելով գենետիկական ծագումնաբանությունը, հնարավոր է եղել պարզել 11 կասկածյալի ինքնությունը։