Lurer.com-ը գրում է.

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերին Ռուսաստանում կմասնակցի ԲՐԻԿՍ 2024թ. գագաթաժողովին, տեղեկացրել է Tasnim-ը։ ԲՐԻԿՍ առաջին գագաթաժողովը միջկառավարական կազմակերպության ընդլայնումից հետո տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին։

Փեզեշքիանը կմասնակցի միջոցառմանը նաև Կրեմլի պաշտոնական հրավերով։ Կազանում Իրանի հյուպատոս Դավուդ Միրզախանին հանդիպել է Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնականի հետ, որպեսզի պայմանավորվի ԲՐԻԿՍ գագաթաժողովի անցկացման մասին։

Այս տարի Ռուսաստանը նախագահում է ԲՐԻԿՍ-ում։ Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձել են կազմակերպության հինգ նոր անդամները։ Ավելի ուշ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել Ադրբեջանը։

ԲՐԻԿՍ-ը հիմնադրվել է 2006թ. և սկզբում ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Հարավային Աֆրիկան միացել է կազմակերպությանը 2011թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել