Ուրբաթ երեկոյան ուկրաինական ԶՈւ-ն հարձակում է գործել ՌԴ Բելգորոդի մարզի վրա, ինչի հետևանքով կան զոհեր ու տասնյակ վիրավորներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովին։
Նահանգապետի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով Բելգորոդ քաղաքում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, տուժել՝ 46-ը։ Նրանցից 37-ը, այդ թվում՝ 7 երեխա, գտնվում են հիվանդանոցներում։ Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, նրան վիրահատել են։
Գլադկովն ընդգծել է, որ մարզի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ առողջապահության նախարարության հետ, տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը։
Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդի մարզում ու Բելգորոդ քաղաքում գործարկվել են ՀՕՊ համակարգերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կիրառել է Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Արձակված արկերի մեծ մասը հաջողվել է խոցել։
Հարձակման կադրերը կարող եք դիտել BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում։