ՔՊ-ական պատգամավոր Ցիրունյան Հայկոյի՝ Զարմիկի զավակի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նրա համար նախորդ տարին բավական բեղուն է եղել. ձեռք է բերել միանգամից 3 անշարժ գույք: Այսպես՝ տարեվերջում Հայկոն սեփականության միանձնյա իրավունքով տնօրինել է 2 հողամաս կոտայքում, 1-ը՝ երևանյան Շենգավիթում, ինչպես նաև 1 անավարտ շինություն Ապարանում, վարում է 2014-ի արտադրության «Lexus», կանխիկ դրամի չափն էլ կազմել է 10000 դոլար և 8959000 դրամ: Հայկոյի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված կանխիկ դրամը տարեվերջին եղել է 3500 դոլար և 1000000 դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9959206՝ չոր ռոճիկ, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)՝ մոտ 65000 դրամ, Հայկոն նաև կրիպտոարժույթ ունի՝ CRYPTO 0.5:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3071
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել