Lurer.com-ը գրում է.

Շվեյցարիայի երեխաների և մեծահասակների պաշտպանության տրիբունալը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին զրկել է երեք երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ձեռնարկատիրոջ նախկին սիրեցյալը՝ երեխաների մայրը՝ Իրինա Բոլգարը։

Հետաքննությունը տրիբունալի նախաձեռնությամբ իրականացվել է Ժնևի խնամակալության մարմինների կողմից։

«Խնամակալության մարմինները բազմիցս, այդ թվում՝ իմ ներկայությամբ, փորձել են կապ հաստատել Դուրովի հետ՝ օգտագործելով բոլոր այն կոնտակտները, որոնք ես տրամադրել եմ, և որոնք ես ինքս ավելի վաղ օգտագործել եմ նրա հետ շփման համար։ Բայց նա չի պատասխանում»,- գրել է Բոլգարը։

Կնոջ խոսքով՝ 2022 թվականի վերջին Դուրովն իրեն վերջնագիր է ներկայացրել՝ ստիպելու նրան տեղափոխվել ԱՄԷ, բայց նա իր տուն չի հրավիրել, և զույգի հարաբերությունները փաստացի ավարտվել են։

«Նա հետագայում արգելափակեց անձնական շփման հնարավորությունը, և նրա օրինակին հետևեց իր ընտանիքը: Այսպիսով, նա ինձ այլ ելք չթողեց, քան կապվել Ժնևի երեխաների և մեծահասակների պաշտպանության տրիբունալի հետ, որպեսզի առաջին հերթին կարողանամ ինքնուրույն թարմացնել երեխաների վարչական փաստաթղթերը», - բացատրել է Բոլգարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել