Կառավարության նիստին Նիկոլը փորձել է մանկասեր երևալ. կոչ է արել չաղ Պետոյի կնկան մեր բոլոր պրոբլեմները երեխաների «վզից չկախել» ու այդ նպատակով վերացնել ասենք դպրոցների ցանկապատերի ժանգերը: «…և մենք այսօր հարյուրավոր դպրոցներ ունենք, որոնց ցանկապատները ժանգոտ են, չի լինի, պետքա այնպես անենք, որ չլինի այդպես»,- ասել է Նիկոլը:

Հարց է առաջանում՝ մեր բոլոր պրոբլեմները երեխաների վզից կախելու անթույլատրելիության մասին  խոսող Նիկոլն ի՞նչ է արել այս 6 տարվա ընթացքում, որպեսզի իսկապես երեխաներն ունենան ոչ միայն անհոգ մանկություն, այլև՝ ապահով ապագա: Օրինակ՝ Նիկոլը հաշվե՞լ է, թե Արցախի կործանման հետևանով քանի հայ երեխա է  որբ ու անտուն մնացել, քանի երեխայի ճակատագիր է կործանվել ու դեռ ինչեր  եբ լինելու, եթե ինքը շարունակի պաշտոնավարել: 

Բայց Նիկոլի համար այդ հարցը միանգամայն չորրոդական է, քանի որ իր քաղաքականության արդյունքում բազմաթիվ ադրբեջանցի երեխաներ են երջանկացել, փայլուն ապագա ձեռք բերել, մեծ ավարի տեր դարձել: Նիկոլի համար էականը ոչ թե հայ, այլ ադրբեջանցի երեխաների ապագան է, ինչի մասին էլ նա լիուլի հոգացել է՝ դեռևս իր պաշտոնավարման սկզբում խոսելով արցախյան խնդրի լուծման կարևորագույն սկզբունքի՝ ադրբեջանի ժողովրդին հաճո լինելու մասին:   

Հիմա էլ երևի որոշել են դպրոցների «զաբոռների» հաշվին «լևի» փող բռնել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել