ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմինն արձանագրել է Հանրային հեռուստատեսության կողմից էթիկայի կանոնակարգի խախտում և նշել․
• «Անհարկի շեշտվել է ենթադրյալ հանցագործության մասնակիցների արցախյան ծագումը՝ բացասական կարծրատիպեր տարածելով արցախյան ծագմամբ անձանց հանդեպ և ավելի խոցելի վիճակի մեջ դնելով նրանց։
• Հեռուստատեսությունը չի հեռացրել ռեպորտաժի ֆեյսբուքյան հրապարակման ներքո ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող բազմաթիվ մեկնաբանությունները»։
Անկեղծ որևէ հույս չունեմ, որ Դիտորդ մարմնի այս եզրակացությունը որևէ փոփոխություն է բերելու Հանրայինի վարքագծում, բայց վստահ եմ, որ արցախցիների դեմ ատելության խոսքի գեներացման ուղիղ կամ անուղղակի մասնակիցները մի օր դրա համար պատասխանատվության են ենթարկվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել