Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ինքը Բայդենի վարչակազմի ճնշման տակ գրաքննություն է իրականացրել սոցցանցերում՝ կապված COVID-19-ի և նախագահ Բայդենի որդու հետ:
Այս մասին Ցուկերբերգը գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի նախագահ Ջիմ Ջորդանին ուղղված նամակում, իսկ հանձնաժողովը կիսվել է X սոցիալական ցանցի իր էջում։
Ըստ Meta-ի ղեկավարի՝ 2021-ին Բայդենի վարչակազմի պաշտոնյաները «բազմիցս ճնշում են գործադրել» կորպորացիայի վրա «COVID-19-ի հետ կապված որոշակի բովանդակության գրաքննության ներառյալ երգիծանքն ու հումորը, և նաև մեծ դժգոհություն են հայտնել, երբ մենք մերժել ենք»: Միաժամանակ Ցուկերբերգը վստահեցրել է, որ բովանդակությունը հեռացնելու որոշումը մնացել է հարթակի վրա։
Ցուկերբերգը նաև խոստովանել է, որ զսպել է իր վերահսկողության տակ գտնվող հարթակներում Սպիտակ տան ներկայիս ղեկավար Հանթեր Բայդենի որդու նոթբուքի բովանդակության մասին պատմության տարածումը, որը կարող է վկայել Բայդեն կրտսերի մասնակցության մասին հանցավոր գործունեությանը։
Նա նշել է նաև, որ նախորդ նախագահական շրջանում աջակցել է ընտրական ենթակառուցվածքին, սակայն այս շրջանում չի պատրաստվում նմանատիպ քայլ անել։