Lurer.com-ը գրում է.
Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը դեռ կալանքի տակ է Ֆրանսիայում։
Նրա գործը հետաքննում են կիբերհանցագործությունների դեմ պայքարի ազգային բաժինը և խարդախության դեմ պայքարի ազգային վարչությունը, երկուշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցիչը:
Օրենքի ներկայացուցչի խոսքով՝ Դուրովը մեղադրվում է Telegram հարթակում կատարված կիբերհանցագործությունների և ֆինանսական հանցագործությունների հետ կապված անգործության մեջ։
Պավել Դուրովը մեղադրվում է 12 հանցագործություն կատարելու մեջ.
Նրա դեմ գործը բացվել է հուլիսի 8-ին, հայտնել են Փարիզի դատախազությունից։
Նշվում է, որ նա կարող է կալանքի տակ մնալ առնվազն մինչև օգոստոսի 28-ը
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=591857&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել