Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդը արգեանքից ազատ է արձակվել, սակայն` կշարունակվի հետապնդման ենթարկվել:

Հիշեցնենք, որ արտառոց դեպքը գրանցվել է Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում։ Ըստ ArmLur.am-ի՝ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանն, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։ Տարեց տղամարդը ձերբակալվել էր` խուլիգանության կասկածանքով:

Այսօր «Փաստինֆո» -ին հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎ-ում պահվող տարեց տղամարդուն, սակայն ՁՊՎ-ում հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Տարեց տղամարդը, պարզվեց, ազատվել է արգելանքից: ՔԿ-ից «Փաստինֆո» -ին հայտնեցին, որ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել:

Համեմատության համար նշենք, որ առ այս պահը որևէ քրեական վարույթ առկա չէ` Բելառուսի դեսպանատան ուղղությամբ կարտոֆիլ, լոլիկ, ձու նետելու դեպքով, թեև խնձոր նետելը իրավապահնեևրի համար հանցագործություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել