Lurer.com-ը գրում է.

Մարդկանց շրջանում կապիկի ծաղկի տարածման դեմ պայքարի համար առաջիկա կես տարում անհրաժեշտ է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատկացնել 135 մլն դոլար, հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Կապիկի ծաղկի բռնկման դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության համալիր եւ համակարգված աշխատանքը»,- նշել է նա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Օգոստոսի 14-ին ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել հանրային առողջապահության ոլորտում՝ կապված կապիկի ծաղկի տարածման հետ աշխարհի մի շարք երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել