168.am-ը գրում է․
Գերմանիայի Զոլինգեն քաղաքում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը: 8 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունն այս պահին մեծ թիմով որոնում է հանցագործին:
Հարցաքննվում են և՛ տուժողները, և՛ վկաները: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հանցագործը պետք է արագ հայտնաբերվի և պատժվի օրենքի ողջ խստությամբ:
«Զոլինգենում տեղի ունեցած հարձակումը սարսափելի իրադարձություն է, որն իսկապես ցնցել է ինձ։ Մարդասպանը դաժանաբար սպանել է մի քանի մարդու: Մենք սգում ենք զոհերի համար և կանգնած ենք հարազատների կողքին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Շոլցը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/08/24/2089016.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել