ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԽՆԴՐԱՆՔ
Սիրելի ընկերներ։
Օրերս, ի զարմանս ինձ, քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։
Առաջին անգամ օրերս կանչել էին հարցաքննության։ Վճռական եմ, որ քննություն տարվի ու պատժվի արդեն տարիներ շարունակ մեր հայրենակիցների, պայքարի ընկերների համար պատուհաս դարձած ոստիկանական համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ։
Առ այդ խնդրանքս է՝
եթե կա ընթեցողներիս մեջ անձ, որը հիշում է 2023-ի սեպտեմբերի 19-ի երեկոյան ՀՀ կառավարության շենքի դիմաց, թե ինչպես բերետավոր մեկը հարվածեց ինձ, փշրեց քիթս ու տմարդի փախավ այդտեղից,
եթե ունեք լուսանկարներ, կամ պատրաստ եք այդ հարցում ցուցմունք տալ,
անձնականով արձագանքեք։
Անցնող ամիսներին շատերն են մոտեցել ու հայտնել, որ եղել են այդ պահին դեպքի վայրում։
Նպատակս անձնական չէ։ Դրանց պետք է հերթով գտնել եւ պատժել, որ խելքները գլուխները հավաքեն։
Կսպասեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել