Lurer.com-ը գրում է.

Ռոստովի ատոմային էլեկտրակայանում թիվ 1 էներգաբլոկը անջատվել է ցանցից՝ տուրբինի անսարքության պատճառով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսէներգոատոմ»-ին: 

Նշվում է, որ ատոմակայանում և նրա շրջակայքում ռադիացիոն ֆոնը չի փոխվել, շարունակում է մնալ շահագործման նորմալ մակարդակի վրա:

Տուրբինի անսարքությունը վերացնելուց հետո էներգաբլոկը կնախապատրաստվի ցանցին միանալու համար: Նշվում է նաև, որ թիվ 3 և 4 էներգաբլոկները ներկայումս աշխատում են: Թիվ 2 էներգաբլոկը օգոստոսի 24-ից պլանային վերանորոգման կենթարկվի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել