Հայաստանյան քաղաքական դաշտում երրորդ ուժ կամ բևեռ ձևավորելու հավակնություններ ունենալու վերաբերյալ Սյամոյի հայտարարությունն ակամա առաջ է բերում մի կարևոր հարց ևս՝ ունի՞ ծրագիր:
Սյամոն, իհարկե, հայտարարում է, թե ինքը, ի տարբերություն մյուս բոլորի, ունի՝ խրոխտաբար շարադրելով նույն իշխանական «Խաղաղության խաչմերուկի» դրույթները և այն ներկայացնելով՝ սեփական մտքի արգասիք:
Մինչդեռ իրականությունն այն է, որ Սյամոն չունի և ոչ մի ծրագիր: «Ծրագիր» ասվածը չափազանց լայն հասկացություն է. ունենալ ծրագիր նախ նշանակում է ունենալ գործողությունների պլան բոլոր դեպքերի համար: Ենթադրենք՝ Հայաստանը խաչմերուկ չի դառնում, Սյամոն ի՞նչ է առաջարկում, ի՞նչ պետք է անել այդ դեպքում: Սյամոյին երևի թվում է, թե Հայաստանից է կախված այն հարցը, թե կդառնա՞, արդյոք, մեր երկիրը խաչմերուկ, թե՞ ոչ: Սյամոն ունի՞ պլան, թե ինչ է անելու Հայաստանը, եթե վաղն իսկ պատերազմ լինի կամ մեր երկիրը, տխրահռչակ Բածկայի խսքերով, ոչ մեկին պետք չլինի: Կամ ի՞նչ տնտեսություն է առաջարկում կառուցել Սյամոն, պրոֆեսիոնալ բանակի վրա հիմնվա՞ծ: Մեկի թեկնածուական թեզը կարդացել է, մեկից մի բան լսել, հիմա էլ եկել ու խաբում է, թե ինքն ունի խնդիրների լուծման բանաձևեր, գիտի՝ որը որից հետո է պետք անել: Եթե պրոֆեսիոնալ բանակը բոլոր խնդիրների լուծման բանալին լիներ, այսօր մոլորակի բոլոր երկրների բանակները պրոֆեսիոնալ կլինեին, տնտեսություններն էլ կծաղկեին: Նախ՝ պետք է տնտեսություն, հետո՝ պրոֆեսիոնալ բանակ, այլ ոչ թե հակառակը, մինչդեռ Սյամոն հակառակի մասին է քարոզում թյուրիմացաբար:
Հետևություն՝ չտրվել Սյամոյի լոլոներին ոչ մի դեպքում. դա կարող է լինել կործանարար: