Սյամոյի համար այժմ եկել է ճշմարտության պահը, ու հասել է ժամանակը, երբ նա քաղում է իր ցանածի պտուղները:
Փաստն այն է, որ Սյամոն այսօր փաստացի միայնակ է, նա ոչ միայն թիմ չունի, այլև չի կարողանում այն ձևավորել, ինչի մասին ինքն էլ է խոստովանում՝ չհասկանալով, որ դա անխուսափելի հետևանքն է այն արյունոտ հետագծի, որը բնորոշ է իր անցած ճանապարհին: Ընդ որում՝ խոսքը միայն 2020-ի պատերազմի մասին չէ, որի ընթացքում Սյամոն Հակոբյան Աննային բարոյական աջակցություն էր ցուցաբերում բունկերներում: Եթե նույնիսկ 2020-ի պատերազմն էլ չլիներ, եթե նույնիսկ այսօր Արցախը Հայաստան լիներ, Սյամոն էլի լրջագույն դժվարություններ էր ունենալու. ո՞վ չգիտի՝ ինչ կարգի դեսպոտ է Սյամոն, ինչ համբավ ունի հատկապես Արցախի ժողովրդի շրջանում, ինչ բարոյական նկարագրի տեր է, ինչ է իրենից խոշոր հաշվով ներկայացնում:
2020-ի պատերազմի ընթացքում Սյամոյի դրսևորած անառակությունն ընդամենը եկավ՝ է՛լ ավելի ընդգծելու, ցայտուն դարձնելու նրա տմարդի լինելու փաստն ու «մասնագետ» լինելու իրողությունը:
Սա նշանակում է, որ Սյամոն, դեռ կարգին չսկսած, կարող է արդեն տուն գնալ, իրեն չտանջել, որևէ մեկին չփնտրել, ժամանակ չվատնել: Նրա դեպքում ճիշտ կլինի սեփական ննջարանում փակվելը, համակարգչի մոնիտորը միացնելն ու պոռնո վիրտերին մասնակցելը: Ճիշտ է՝ մի անբարոյականություն էլ դա է, բայց դա գոնե հանրային քիչ վտանգ ներկայացնող մի բան է, որից դժվար թե Հայաստանը տուժի: