Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ում շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի Սեյեդ Աբբաս Արաղչի՝ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների, հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման համար։ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել